Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 743-ով, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։

Մահացել է 29 մարդ։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում հայտնաբերվել է 613 012 վարակման դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին մեկ օրում ապաքինվել է 2 266 մարդ, համավարակի սկզբից՝ 585 071։ Մահացել է 8 946 մարդ։

Մեկ օրում կատարվել է 36 047 թեստ, այդ թվում 20 685՝ հակագեն եւ 15 362 ՊՇՌ թեստ։

Վարակման ցուցանիշը. մեկ օրում 4,84, վերջին 14 օրում՝ 6,04, վերջին յոթ օրում՝ 5,65 տոկոս։

Այս ընթացքում Վրաստանում կատարվել է 1 785 862 պատվաստում կորոնավիրուսի դեմ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 10 347։

Ներկա պահին կարանտինի մեջ է 52 մարդ, հիվանդանոցներում՝ 4 223, քովիդ-հյուրանոցներում՝ 734 մարդ։