Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ողնաշարավոր պալեոնտոլոգիայի եւ հնէաբանաբանության ինստիտուտի մի խումբ գիտնականներ ուսումնասիրել են կաուդիպտերիկսի (լատիներեն Caudipteryx)՝ փոքրիկ ամենակեր դինոզավրի մնացորդները, որն ապրել է ներկայիս Չինաստանի հյուսիս-արեւելքում մոտ 125 միլիոն տարի առաջ, գրել է «Վոկրուգ սվետա»-ն՝ վկայակոչելով Phys.org-ը:

Մնացորդները թաղվել են հրաբխային մոխրի շերտի տակ, ուստի լավ են պահպանվել: Ուսումնասիրելով աջ ազդրի հոդային աճառի մի հատված՝ գիտնականներին հաջողվել է անջատել միջուկով, օրգանական մոլեկուլների եւ քրոմատինի մնացորդներով բջիջներ (քրոմոսոմների հիմքը կազմող նյութ):  

Երկրի բոլոր կենդանի օրգանիզմների բջիջների քրոմատինը կազմված է սերտորեն փաթեթավորված ԴՆԹ մոլեկուլներից: Համարվում է, որ դինոզավրերի մնացորդները չափազանց հին են, որպեսզի դրանց վրա ԴՆԹ պահպանվի: Այնուամենայնիվ, նոր մեթոդները, որոնք չինացի մասնագետները կիրառել են իրենց աշխատանքում, կարծես այլ բան են հուշում:

Այժմ կարեւոր է պարզել, թե ո՞ր օրգանական մոլեկուլներն են պահպանվում աճառային հյուսվածքում եւ արդյո՞ք դրանք պահում են որեւէ կենսաբանական տեղեկատվություն եւ ԴՆԹ-ի մնացորդներ: Հետազոտողները հույս ունեն, որ դեռ կարող են հայտնաբերվել դինոզավրի սկզբնական ԴՆԹ-ի մնացորդներ: