Ռոսւաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում, Աֆղանստանում, Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել տարածաշրջանային խնդիրներին

Պեսկովը հավելել է, որ Պուտինն Էրդողանի հետ զրույցի ընթացքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի միջեւ փոխզիջումային լուծումների անհրաժեշտությունը։

«Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծումներ գտնեն տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմոն եւ սահմանների սահմանազատման հարցով»,-ասել է Պեսկովը։