Կրեմլը կարծում է, որ Թուրքիայի կողմից զենքի փոխանցումն Ուկրաինա հղի է նրանով, որ Ուկրաինան կարող է այն հետագայում օգտագործել սեփական ժողովրդի դեմ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Իհարկե, Կրեմլում դա նկատել են: Մեր դիրքորոշումն այն մասին է, որ այդպիսի զինատեսակների փոխանցումն Ուկրաինային հղի է նրանով, որ այն ուկրաինական զինված ուժերի կողմից կարող է օգտագործվել սեփական ժողովրդի դեմ, քաջ հայտնի է, եւ դա հայտնի է Թուրքիայում»,- ասել է Պեսկովը լրագրողներին` պատասխանելով հարցին` արդյոք նրանք նկատել են, որ Կրեմլը Կիեւի մոտ պայմանագիր է ստորագրել Կիեւի մոտակայքում թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի արդիականացման ուսումնական կենտրոն ստեղծելու մասին, եւ արդյոք հարցը բարձրացվել է Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հանդիպմանը Սոչիում:

Պատասխանելով ճշտող հարցին, թե ինչպես է թուրքական կողմն արձագանքել Ռուսաստանի այս մտավախություններին, Պեսկովն ընդգծել է, որ այդ մասին պետք է հարցնել «թուրքական կողմին»:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ թուրքական Bayraktar-ը նախօրեին հուշագիր ստորագրեցին Կիեւի մոտակայքում անօդաչու թռչող սարքերի սպասարկման եւ արդիականացման համատեղ կենտրոնի կառուցման մասին, ասվում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ: