Մոսկվան հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը կնպաստի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման կազմակերպմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ալեքսեյ Զայցեւը՝ մեկնաբանելով Ադրբեջան նախագահի հայտարարությւոնը ՀՀ վարչապետի հետ հանդիպելու պատրաստակամության մասին։

«Ռուսաստանը միշտ հիմք է ընդունել այն, որ մշտական երկխոսությունը, հատկապես՝ ամենաբարձր մակարդակում,  նպաստում է փոխըմբռնման եւ խնդրահարույց հարցերի լուծման կառուցողական մթնոլորտի պահպանմանը: Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինտենսիվ շփումների շնորհիվ հնարավոր եղավ դադարեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում, ստորագրել եռակողմ հայտարարություն, որը հիմք դրեց տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատմանը»,-ասել է նա։