Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստում ընդունել է որոշում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել 2021 թ. հոկտեմբերի 3-ից 9-ը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի մրցանակային ֆոնդի համալրման և մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման գործընթացը:

Միջոցառման շրջանակում՝ կինոփառատոնի մրցութային ծրագրերում ընդգրկված տեղական և օտարերկրյա ֆիլմերի ցուցադրության արդյունքում, մրցույթում հաղթող ճանաչված ֆիլմերի պարգևատրման նպատակով կինոփառատոնը շնորհում է միջազգային մրցանակներ (այդ թվում գումարային), որոնք հանդիսանում են կինոփառատոնի ավանդական բաղադրիչը:

Ըստ այդմ՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատշաճ կազմակերպման և մրցանակային ֆոնդին աջակցման նպատակով առաջարկվում է կատարել վերաբաշխում «ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքում և փոփոխություններ նախկինում ընդունած որոշումներից մեկում: