Մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի 2023 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը:

Ծրագրում ընդգրկելու համար հիմնադրամն ընդունում է միջոցառումներ իրականացնելու հայտեր հետևյալ ուղղություններով.

ընդհանուր-հումանիտար,

մշակութային,

կրթության և գիտության,

ԱՊՀ երկրների երիտասարդության միջև համագործակցության զարգացմանն ուղղված,

տեղեկատվության, զանգվածային հաղորդակցության և գրահրատարակչության,

սպորտի,

զբոսաշրջության,

ԱՊՀ անդամ երկրներում 2023 թվականին հայտարարված թեմատիկ տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ (ռուսերենը՝ որպես ազգամիջյան շփման լեզվի տարի):

Ընդունվում են միայն այն նախագծերի հայտերը, որոնցում նախատեսված է ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն և հյուրընկալող կողմից համաֆինանսավորում: Միջոցառումների ծրագրի ձևավորման կանոնակարգը հասանելի է http://www.mfgs-sng.org/mfgs/smi/2446.html հասցեով:

Սահմանված ձևով (ռուսերեն) լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության մշակութային միջազգային համագործակցության բաժնի հետ (էլ. հասցե՝ [email protected], հեռ.՝ 010599648):