Կյանքից հեռացել է «Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրեն , «Լրատվական ռադիոյի» հիմնադիր, լրագրող Կորյուն Խումարյանը, ում 80-ամյակը լրանալու էր Հոկտեմբերի 25-ին։

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 1-ին՝ 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը: Եկեղեցուց կշարժվեն 13:00-ին։

Կորյուն Խումարյանն աշխատել է ՀԽՍՀ հեռուստառադիոպետկոմում, եղել է ԽՍՀՄ հեռուստառադիոպետկոմի, հետագայում Հայաստանում ռուսաստանյան հանրային հեռուստատեսության սեփական թղթակիցը։ 1999 թվականից մինչև օրս`«Իմպուլս-մայակ» ռադիոկայանի տնօրենն էր։

1981-ին արժանացել է ԽՍՀՄ հեռուստատեսային ֆիլմերի համամիութենական փառատոնի «Գրան պրիի», 1982-ին՝ «Անձնվեր աշխատանքի համար» մեդալի։