Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 2-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +19+21,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,

Լոռիում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +8+11,

Տավուշում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +9+13,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +18+21,

Արարատում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24,

Արմավիրում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +10+15,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +14+18,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +9+13,

Արցախում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +10+14։