Saildrone Inc. դրոնների ստեղծմամբ զբաղվող ընկերությունն ու ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հրապարակել է տեսանյութեր, որոնք նկարահանվել է անօդաչուն, որն ուղարկել էին չորրորդ կատեգորիայի փոթորկի կենտրոն, հաղորդում է «Մոյա պլանետա» հարթակը:

Հատուկ մշակված «փոթորկային թեւով» համալրված դրոնը, որի թեւը թույլ է տվել աշխատել էքստրեմալ քամու պայմաններում, հավաքել է իրական ժամանակի ռեժիմում դիտարկված տվյալները: Դրանք կօգտագործվեն փոթորիկները կանխատեսելու համար: Այդպիսի տեղեկատվությունն ունի կարեւորագույն նշանակություն փոթորիկների կանխատեսումը բարելավելու համար եւ պետք է կրճատեի մարդկային զոհերը, քանի որ առափնյա շրջանները նախապես կպատրաստվեն գալիք փոթորկին:

«Saildrone-ը մտել է այնտեղ, որտեղ երբեք չէր կարող մտնել հետազոտական նավը՝ փոթորկի էպիկենտրոն»,-ծրագրավորողները կիսվել են այդ մասին իրենց կայքում:

15-մետրանոց ալիքներն ու 240 կմ/ժ քամու արագությունն այն պայմաններն էին, որոնց ժամանակ նկարահանվել է էքստրեմալ տեսանյութը: