Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանից:

«Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ, ինչին կհաջորդի նախարարների՝ մամուլի համար համատեղ հայտարարություն»,-նշել է նա: