Ֆրանսիայի հարավարեւելյան մասում՝ Բուշ դյու Ռոն դեպարտամենտում հայտարարվել է օդերեւութաբանական վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ հորդառատ անձրեւների եւ հեղեղումների սպառնալիքի պատճառով, տեղեկացնում է ֆրանսիական Météo France օդերեւութաբանական ծառայությունը։

Համաձայն մասնագետների գնահատականների՝ տեղումները կարող են որոշ շրջաններում հասնել 200 միլիմետրի կամ մի շարք դեպքերում՝ 240-ի։

Ֆրանսիայի այդ նույն մասի հինգ դեպարտամենտներում մտցվել է նարնջագույն մակարդակ ուժեղ անձրեւների, ամպրոպների եւ հնարավոր հեղեղումների պատճառով։