Երկրորդ օրն անընդմեջ տեղացող անձրեւների արդյունքում հեղեղվել են Բաթումի փողոցները, հաղորդում է Աջարիայի հեռուստաընկերությունը:

Տեղատարափ անձրեւի պատճառով իրավիճակը հատկապես ծանր է Դավիթ Աղմաշենեբելիի, Դեմետրա Թավդադեբուլիի, Բագրատիոնի, Շավշեթիի փողոցների վրա եւ Չաոբիի գյուղում:

Հեղեղված են բնակելի շենքերն եւ կոմերցիոն օբյեկտները: Հատուկ սարքավորումներ են մոբիլիզացվել, ջրի հեռացման աշխատանքներ են սկսվել: Մի քանի փողոց ամբողջությամբ հեղեղված է:

Օդերեւութաբանները ցուրտ ու անձրեւային եղանակ են կանխատեսում մինչեւ հոկտեմբերի 6-ը: Սպասվում է նաեւ ուժեղ քամի: