Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հարգանքի տուրք Հայրենական մեծ պատերազմում ընկած զոհերի հիշատակին։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը եռօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ ԴԺ Պետական դումայի ղեկավար Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին,  ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

Ծրագրային այց է նախանշված նաեւ ՌԴ դիվանագիտական ակադեմիա, որտեղ քննարկումներ կկազմակերպվեն  պրոֆեսորադասախոսական կազմի  եւ ուսանողության հետ:

Հայաստանյան պատվիրակությունը կհյուրընկալվի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին: Պաշտոնական այցի եզրափակիչ օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: