Ռուսական կողմը Լարսի ճանապարհահատվածում ճանապարհի լայնացման աշխատանքներ է սկսել. շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Հարությունյանը։

Նշենք, որ հայ վարորդները բեռնատարներով շուրջ 10 օր է՝ կանգնած են դեպի Լարս գնացող ճանապարհին։

«Նախարարությունը ծանոթ է խնդրին։ Այն պայմանավորված է նրանով, որ Ճանապարհը որոշակի մասով անցանելի է։ Օրվա ընթացքում որոշակի բեռնատարներ ամեն դեպքում անցնում են։ Նախարարությունը հյուպատոսության հետ ակտիվ աշխատանքներ է տանում, որպեսզի առաջնահերթություն տրվի այն բեռատարներին, որոնցում փչացող բեռներ կան»,- ասաց մամուլի խոսնակը։

Սոնա Հարությունյանն ասաց, որ ճանապարհների շինարարական աշխատանքները տեւելու են մինչեւ 2023 թվականը։

«Պատճառաբանությունը մեկն է՝ հայերի համար ճանապարհը փակ է». հայ վարորդներին 10 օր է՝ թույլ չեն տալիս Լարս գնալ (ֆոտո)