Վրաստանում Սամեբա գյուղի մոտ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է սեյսմոլոգիական մոնիթորինգի կենտրոնի կայքը։

Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 12։30-ին։ Էպիկենտրոնը գտնվել է 11 կմ խորության վրա։

Զոհերի եւ փլուզումների մասին տեղեկություն չի հաղորդվում։