Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Հաղարծինի, Վանաձորի տարածաշրջաններում և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: