Իրանը պատրաստ է ընդունել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիին տեխնիկական հարցերի քննարկման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն ԱՄիր Աբդոլլահիյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանը պատրաստ է ցանկացած պահի ընդունել պարոն Գրոսիին՝ տեխնիկական հարցերի քննարկման համար, եւ կողջունի այցն իրականացնելու ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի համապատասխան որոշումը»,-նշել է նա։