Մինասյան․ Իրանը փակում է Ադրբեջանի համար երկինքը, իսկ Հայաստանը՝ բացում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Նրա խոսքով՝ այդպիսով իշխանությունը ցույց է տալիս, որ այդ հարցում Իրանի գործընկերը չէ։

«Այդպիսով նրանք ցույց են տալիս, որ նախընտրում են ոչ թե բարեկամական Իրանի, այլ թշնամի երկրի շահերը»,-նկատեց նա։