Հոկտեմբերի 6-ի ցերեկը լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Ինչպես «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում hոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +12+14։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +13+16,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +6+10,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +4+7,

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+17,

Արարատում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18,

Արմավիրում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +10+15,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+8,

Արցախում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +10+15։