ԵԽԽՎ «Պատվաստանյութեր COVID-19-ի դեմ. էթիկական, իրավական եւ գործնական նկատառումներ» նոր բանաձեւում կոչ է արվում ԵՄ անդամ պետություններին «տեղեկացնել քաղաքացիներին այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ»։

«Գիտնականները հիանալի աշխատանք են կատարել ռեկորդային կարճ ժամկետում։ Այժմ կառավարությունները պետք է գործեն։ Վեհաժողովը պաշտպանում է Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի տեսլականն այն մասին, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութը պետք է գլոբալ հանրային բարիք լինի։ Իմունացումը պետք է հասանելի լինի բոլորին եւ ամենուրեք»,- նշվում է բանաձեւում։

Սակայն վեհաժողովը համառորեն հորդորում է Եվրամիության անդամ պետություններին ապահովել քաղաքացիների իրազեկումն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, եւ ոչ ոք քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշման տակ չի գտնվում պատվաստվելու համար, եթե նրանք իրենք չեն ցանկանում անել դա։

Բանաձեւում նաեւ կոչ է արվում «ապահովել, որպեսզի ոչ ոք խտրականության չենթարկվի այն պատճառով, որ պատվաստված չէ, առողջության համար ռիսկերի կամ պատվաստվել չցանկանալու պատճառով»։