Տանզանիացի գրող Աբդուլրազակ Գուրնան 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Շվեդական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

Մրցանակը Գուրնային շնորհվել է «մշակույթների ու մայրցամաքների հորձանուտում գաղութատիրության հետեւանքների եւ փախստականների ճակատագրի անզիջում եւ զգայական մերկացման համար»,- ասվում է կոմիտեի հաղորդագրության մեջ: