Ռուսական  Sputnik–ի  եւ RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի  խոսքերը  իրարանցում են առաջացրել թուրքական լրատվամիջոցներում եւ սոցցանցերում։

Թուրքական լրատվամիջոցները Մարգարիտա Սիմոնյանի՝  «Ռոսսիա 1» –ով արած հայտարարությունները ամոթալի են անվանել։

Մարգարիտա Սիմոնյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ Արարատը Հայաստանի գլխավոր խորհրդանիշն է, իսկ Կարսը պետք է վերադարձվի ՌԴ–ին։