Այժմ «Վերին Լարս» անցակետում հերթեր չկան: Մենք աշխատում ենք սովորականի պես: Այս մասին հոկտեմբերի 7-ին NEWS.am-ի հետ զրույցում «Վերին Լարս» անցակետում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը:

Նա հավելեց, որ երեկ եղանակի պատճառով վրացական կողմի անցակետը փակ է եղել մոտ երեք ժամով, սակայն, ըստ նրա, դա լուրջ խնդիրներ չի առաջացրել:

«Oրական միջինում մոտ 100 հայկական ավտոմեքենա է մտնում անցակետ, որոնց մի մասը դատարկ է գալիս Հայաստանից: Այդ ավտոմեքենաները, որոնք ցորեն են բերում երկիր, հետո դատարկ են վերադառնում` ցորենով կրկին Հայաստան վերադառնալու համար: Սա բնորոշ է տարվա այս ժամանակաշրջանին: Ավտոմեքենաների մեծ հոսքեր են շարունակում ժամանել Թուրքիայից, սակայն դրանց մի մասը կարծես սկսել է անցնել «Կարմիր կամրջով» (Վրաստան) եւ մտնել Ադրբեջան, ինչը փոքր-ինչ թեթեւացնում է «Վերին Լարսը»: Դրանք այն ավտոմեքենաներն են, որոնք գնում են Սիբիր կամ Կենտրոնական Ասիա»,- ասել է Թանանյանը: