ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համաձայնություն է տվել Աֆղանստանի հարցով հատուկ զեկուցող նշանակել՝ թալիբների եւ երկրում հակամարտության մյուս կողմերի կատարած խախտումները հետաքննելու համար, հայտնում է Reuters-ը:

Եվրամիության ներկայացրած բանաձեւին կողմ է քվեարկել 28 պետություն, դեմ՝ 5, այդ թվում՝ Չինաստանը, Պակիստանը եւ Ռուսաստանը։ 14-ը ձեռնպահ են մնացել:

ԵՄ բանաձեւի համաձայն՝ Աֆղանստանի հարցով հատուկ զեկուցողը աշխատանքը կսկսի մարտին՝ իրավական վերլուծությունների, դատաբժշկական եւ կանանց իրավունքների ոլորտում ՄԱԿ-ի փորձագետների աջակցությամբ: ՄԱԿ գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթն արդեն Խորհրդից մինչեւ մարտ ամիսը մոնիթորինգ իրականացնելու մանդատ է ստացել։