ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի շրջանակում հանդիպել է Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագիին։

ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ֆինանսական և տնտեսական ոլորտին վերաբերող հարցեր, կարևորվել են հետագա համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: