Կրեմլը ժամանակին կտեղեկացնի, թե ինչ ձեւաչափով է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք այս մասին կհայտնենք ժամանակին»,- ասել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների հարցին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես արդեն հաղորդվել էր, ԱԳ նախարարների խորհրդի եւ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հանդիպումները նախատեսվում է անցկացնել Մինսկում հոկտեմբերի 14-15-ը: