Թուրքական լիրան  ընկել է ռեկորդային ցածր մակարդակի։  

Այս տարի թուրքական արժույթը դոլարի նկատմամբ թուլացել է 16%-ով, գրում է Reuters-ը:

Բանկիրները հայտարարել են, որ լիրայի թուլացումը մասամբ պայմանավորված է Reuters-ի հրապարակմամբ, որում ասվում է, եր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորցնում է վստահությունը կենտրոնական բանկի ղեկավարի նկատմամբ՝ կապված դրամավարկային քաղաքականության հետ։ Ամերիկյան արժույթն ամրապնդվում է նաեւ ԱՄՆ պարտատոմսերի եկամտաբերության աճի ֆոնին։