Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը շնորհակալական խոսք է հղել «Հայաստան» խմբակցությանը՝ պատգամավորների պարգեւավճարներից գոյացած ամբողջ գումարը Արցախում գործող Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին փոխանցելու համար։ Այս մասին հայտնում է «Հայաստան» դաշինքը։

«Բարոնուհու շնորհակալական նամակում մասնավորապես ասվում է. «Հրաշալի նորություն ստացա, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության բոլոր անդամները 10.740․000 դրամ են նվիրաբերել Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին։ Իրականում ինձ համար դժվար է երախտագիտության և գնահատանքի խոսքեր գտնել։ Ես և իմ գործընկերները խորապես շնորհակալ ենք այս անչափ կարևոր նվիրատվության համար, որն անկասկած հույս և լավատեսություն կներշնչի մեր վերականգնողական կենտրոնի հիվանդներին և աշխատակիցներին»։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն անընդունելի է համարում առկա ծանր բարոյահոգեբանական, սոցալ-տնտեսական պայմաններում պաշտոնյաներին տրվելիք պարգեւավճարների արատավոր պրակտիկան եւ այդ հարցով դիմել է ՍԴ»,- նշված է հաղորդագրությունում: