Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարում է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակում առջեւում «վճռորոշ շաբաթներ են», եւ որ Ռուսաստանն ու Չինաստանը կրում են առանձնակի պատասխանատվություն Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը պահպանելու գործում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երբ մենք հետեւում ենք՝ ինչպես է Իրանն առաջխաղացում գրանցում ուրանի հարստացման գործում, ապա այդ հարցը ձեռք է բերում հրատապ բնույթ»,-ասել է Մերկելը՝ նշելով, որ երբեք չի համարել, որ ՀՀԳԾ-ին իդեալական համաձայնագիր է, սակայն այժմ ավելի լավը չկա Թեհրանին ատոմային զենք ունենալու զսպման հարցում:

«Ամեն օր, երբ տեղի չեն ունենում բանակցություններ, ուրանի հարստացումն ավելանում է: Դա ինքնին կրիտիկական իրավիճակ է»,-համարում է կանցլերը: «Առջեւում վճռական շաբաթներ են այդ հարցում»,-ասել է նա՝ հավելելով, որ համարում է, որ որոշիչ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանն ու Չինաստանը»,-հավելել է ԳԴՀ կառավարության ղեկավարը:

Վիեննայում ապրիլից վարվում են բանակցություններ Իրանի ու միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ իրանյան միջուկային համաձայնագիրը վերականգնելու հարցի շուրջ: Կողմերը քննարկում են ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու, միջուկային ոլորտում ստանձնած պարտավորությունները կատարելու եւ ԱՄՆ-ին ՀՀԳԾ-ում վերադարձնելու հարցը: