Ռուս խաղաղապահներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցն Ամարասի վանական համալիր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Անձնակազմն այսօր ապահովել է ուխտավորների անվտանգ այցն Ամարասի վանական համալիր։ Տվյալ համալիր են այցելում ԼՂ-ից եւ Հայաստանից ուխտավորներ։ Տվյալ վայրը սուրբ է համարվում շատ հավատացյալների համար, որոնք գտնվում են ՀՀ եւ ԼՂ տարածքում։ Համալիրի տարածքը գտնվում է խաղաղապահ զորակազմի հսկողության տակ, որպեսզի կանխվի կոնֆլիկտի վերսկսումը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Միրոնովը։ 

«Մենք եկել ենք Աստծուն աղոթելու համար, որպեսզի Աստված լինի մեզ հետ ամենուր, եւ որպեսզի խաղաղություն լինի։ Եթե չլինեին մեր ռուս եղբայրները, մենք չէինք կարողանա անվախ այցելել այստեղ։ Ես ամեն շաբաթ գալիս եմ այստեղ եւ աղոթում։ Ես շատ երախտապարտ եմ ռուս խաղաղապահներին, որ մենք անվախ  քայլում ենք մեր հողի վրայով։ Մենք գիտենք, որ Աստված է նրանց ուղարկել»,-ասում է ուխտավորներից Լաուրա Մագասարյանը։

Ռազմական գործողությունների ավարտից եւ հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո Ամարասը հայտնվել է ռուս խաղաղապահների հսկողության տակ։