Ադրբեջանի հետ հնարավոր չէ համագործակցել մշակութային ոլորտում։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ճարտարապետ Մանուշակ Տիտանյանը։

«Ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հնարավոր չէ համագործակցել մշակութային ոլորտում։ Դրա օրինակ է Նախիջեւանում խաչքարների ավերումը։ Ադրբեջանը դեռ հանձնում է միայն զինվորների մարմինները, ուրիշ ոչինչ»,-նշեց նա։

Տիտանյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի օկուպացրած տարածքներում մնացել է մոտ 2000 հայկական հուշարձան։ Նա նշեց Արցախի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու կարեւորությունը։