Ճապոնական Toyota Motor կոնցեռնը մտադիր է ապագայում սկսել իրենց ավտոմեքենաներում բարձր տեխնոլոգիական արեւային վահանակների եւ դրանց հիմնված համակարգերի օգտագործումը: Այս մասին ասվում է ընկերության կողմից երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկրի ամենամեծ ավտոկոնցեռնը, Զարգացած արդյունաբերական գիտությունների եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի հետ համատեղ, նորագույն արեւային վահանակների մշակմամբ կզաբղվի, որոնք հետագայում կարող են օգտագործվել ավտոմեքենաներում: Ընդգծվում է, որ այս հարցում հիմնական խնդիրը կլինի էներգիայի արտադրության արդյունավետության բարձրացումը՝ միաժամանակ նվազեցնելով դրանց վրա հիմնված այդպիսի մարտկոցների եւ համակարգերի ստեղծման ծախսերը:

Ավելի վաղ Toyota-ն նաեւ նպատակ էր դրել մինչեւ 2030 թվականն իր էլեկտրական, հիբրիդային եւ ջրածնային ատոմեքենաների վաճառքը հասցնել տարեկան 8 միլիոն ավտոմեքենայի՝ տեղական իշխանությունների եւ ձեռնարկությունների՝  արդյունաբերական եւ ավտոմոբիլային ածխածնի արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերի ֆոնին: Նախորդ տարվա հոկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը հայտարարեց, որ երկիրը մինչեւ 2050 թվականն ածխաթթու գազի՝ արդյունաբերական եւ ավտոմոբիլային արտանետումների զրոյական մակարդակի կհասնի: Մինչեւ 2030 թվականն ակնկալվում է, որ այն 2013-ի մակարդակի համեմատ կկրճատվի 46 տոկոսով: