Samsung-ի ղեկավար Լի Չժե Յոնին դատում են պրոպոֆոլի օգտագործման մեջ մեղադրանքով, հաղորդում է AFP-ը։

Forbes-ի վարկածով աշխարհի 297-րդ ամենահարուստ մարդը մեղադրվում է 2017  եւ 2018 թվականներին Սեուլում պլաստիկ վիրաբուժության կլինիկայում անզգայացնող դեղեր ընդունելու մեջ։

Պրոպոֆոլը բժշկական անզգայացնող միջոց է, բայց երբեմն նաեւ օգտագործվում է ռեկրեացիոն նպատակով։ Դրա գերդոզավորումը հանգեցրել է 2009-ին փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի մահվան։

Դատախազները նախ առաջարկել են 50 միլիոն վոնի (42,000 ԱՄՆ դոլար) տուգանք։ Ապա պահանջել են ավելի մեծ տուգանք՝ 70 մլն վոն, ինչպես նաեւ 17 մլն վոնի չափով ակտիվների կալանք։