Վաշինգտոնյան մետրոյի կենտրոնական կայարաններից մեկում գնացքը դուրս է եկել ռելսերից:

«Արլինգթոնի գերեզմանատան մոտ գնացքի՝ ռելսերից դուրս գալու պատճառով կապույտ գծի վրա ուշացումներ են սպասվում»,- ասվում է մետրոյի թվիթերյան էջում:

Սոցցանցի օգտատերերը հայտնում են, որ ռելսերից դուրս եկած գնացքը հոսանքազրկվել է, ուղեւորները ստիպված են եղել այնտեղ մնալ մոտ մեկուկես ժամ, նրանք խմբերով դուրս կբերվեն:

Տուժածների մասին չի հաղորդվում: