Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել՝ երկրի հարավում գտնվող մի քանի շրջաններում  մի շարք հրկիզումների պատճառով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք որոշեցինք արտակարգ դրություն հայտարարել Բիո-Բիո եւ Բիոբիո շրջանի Առաուկո նահանգներում եւ Առաուկանիայի շրջանի Մալեկո եւ Կաուտին նահանգներում հասարակական մեծ անկարգությունների պատճառով»,- ասել է նա Twitter-ում տարածված ուղերձում:

Արտակարգ դրությունը հայտարարվել է 15 օրով: Պետության ղեկավարի ստորագրած հրամանագիրը թույլ է տալիս ներգրավել զինվորականներին կարգուկանոնի ապահովման գործում: «Այս արտակարգ դրությունն անհրաժեշտ է ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ կազմակերպված հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարի համար, եւ այն ոչ մի դեպքում ուղղված չէ որեւէ ժողովրդի կամ խաղաղ բնակչության խմբի ներկայացուցիչների դեմ»,- ասել է Պինյերան:

Բիո-Բիո եւ Առաուկանիա շրջաններում մի քանի տարի շարունակ եկեղեցիների, ձեռնարկությունների, բեռնատարների եւ այլ օբյեկտների հրկիզումներ են տեղի ունենում: Վերջին շաբաթների ընթացքում այդպիսի դեպքերն ավելացել են:

Դեպքի վայրում հաճախ թռուցիկներ են հայտնաբերվում` մապուչե հնդկացիների արմատական ​​խմբերի կարգախոսներով: Այս բնիկ ժողովրդի ներկայացուցիչները հանրապետության կառավարությունից պահանջում են իրենց վերադարձնել  իրենց նախնիների հողերն: 2017 թվականի մարդահամարի տվյալներով՝ երկրի 1.7 միլիոն բնակիչ իրենց մապուչեներ են համարում: Նրանք ապրում են հիմնականում Առաուկանիայի աղքատ թասամասերում: