Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն անցած մեկ օրում ավելացել է 4837-ով: Մահացել է 26 մարդ:
Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ երկրում համավարակի սկզբից մինչ օրս գրանցվել է վարակի 645 195 դեպք:

Ընդ որում, վերջին 24 ժամվա ընթացքում առողջացել է 1.586 մարդ, համավարակի սկզբից՝ 605 581 մարդ, մահացել է ընդհանուր 9 332 մարդ:
Օրվա ընթացքում կատարվել է 49 386 թեստ, այդ թվում՝ 32 217 հակագենի եւ 17 169 ՊՇՌ թեստ:

Վարակման մակարդակը` օրական` 9.79 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 6.95 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 8.52 տոկոս:
Այս պահի դրությամբ Վրաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1.889.200 պատվաստում, այդ թվում՝ 6837-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում:

61 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 4,766-ը՝ հիվանդանոցներում, 803-ը՝ քովիդ հյուրանոցներում:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26-ին: