Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը պահանջել է վերանվանել Քաբուլում գտնվող «Բուշի շուկան» (Bush Bazaar), որտեղ վաճառվում էին արտասահմանյան ապրանքներ, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով տեղի վաճառողներին։

Շուկայում վաճառակետերից մեկի տիրոջ խոսքով՝ նոր անվանումը «Մոջահեդներ» է (Mujahideen)։

Նա պատմել է, որ այդ շուկան հայնտվել է 2001 թվականին ամերիկյան զորքերի ներխուժումից հետո։