Պարսից ծոց-Սեւ ծով նախագծի քննարկումը դինամիկ շարունակվում է։ Այս մասին հոկտեմբերի 13-ին Երեւանում Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

«Մենք, իհարկե, անդրադարձել ենք մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին։ Դա վերաբերում է Հյուսիս-Հարավ նախագծին։ Պարոն Ջայշանքարը նշեց, որ երկու երկրները շահագրգռված են այդ նախաձեռնության իրագործմամբ։ Նաեւ քննարկել ենք վերջին դրական գործընթացները Չաբահար նավահանգստի շուրջ, Հնդկաստանի եւ Հայաստանի միջեւ ուղղակի հաղորդակցության հարցը, ինչպես նաեւ Հայաստանից դեպի հյուսիս ճանապարհը Վրաստանով եւ Ռուսաստանով, եւ գուցե, հետագայում, տարանցիկ փոխադրումները Սեւ ծովով Եվրոպա։ Սա մեր օրակարգի կարեւոր բաղադրիչն է։

Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սեւ ծով նախագծին, ապա ամենաթարմ նորությունը. երեկ իրանական կողմի հետ  քննարկել ենք հարցը։ Կարող եմ ասել, որ այդ ծրագրի, այդ համաձայնագրի շուրջ իրադարձությունները բավական դինամիկ զարգանում են, եւ հույս ունեմ, որ շուտով կլինի ստորագրված պայմանավորվածություն այդ փաստաթղթի վերաբերյալ»,- տեղեկացրել է Միրզոյանը։