Նանջինգի ինստիտուտի մի խումբ հետազոտողներ, Չինաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների եւ Անգլիայից, Գերմանիայից եւ Չինաստանից այլ փորձագետների հետ համատեղ, հետազոտություն են կատարել, որում նկարագրել են 420 միլիոն տարի առաջ անհետացած ծովային կարիճի նոր տեսակը, փոխանցում է Science Bulletin-ը:

Terropterus xiushanensis gen. et sp. nov-ը հնագույն ծովային կարիճ է, որը պատկանում է Eurypterus ցեղատեսակին եւ ապրում էր սիլուրյան ժամանակաշրջանում: Այս կենդանին առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանում: Դրանք հայտնվել են մոտ 485-444 միլիոն տարի առաջ: Մոտ 30 միլիոն տարի անց դրանք հասել են իրենց բազմազանությանը եւ ամբողջովին անհետացել մինչեւ պերմի ժամանակաշրջանի վերջը:

Այս ցեղատեսակից փորձագետներին հայտնի է դեռ ընդամենը չորս տեսակ: Նոր գտածոն կօգնի ընդլայնել մեր պատկերացումները հին ծովային կարիճների ձեւաբանական բազմազանության եւ դրանց տարածման ձեւերի մասին: Հայտնաբերված բրածո մնացորդները լավ պահպանվել են, ինչի շնորհիվ գիտնականները պարզել են նախապատմական կենդանու ահռելի չափը: Երկարությամբ այն հասնում էր գրեթե մեկ մետրի: Հատկանշական առանձնահատկությունն է պրոսոմալ կցաճուկը, որը բնութագրվում է շիպերի յուրահատուկ դասավորվածությամբ: