«Թալիբան»-ը զգուշացրել է ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին փախստականների մասին, եթե պատժամիջոցները չվերացվեն, փոխանցում է AFP-ը։ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութաքին Դոհայում բանակցությունների ժամանակ արեւմտյան դիվանագետներին ասել է, որ «ոչ ոք շահագրգռված չէ թուլացնելու Աֆղանստանի կառավարությունը, քանի որ դրա բացասական հետեւանքներն անմիջականորեն կազդեն աշխարհի վրա անվտանգության ոլորտում եւ երկրից տնտեսական միգրացիայի վրա»:

 «Մենք աշխարհի երկրներին կոչ ենք անում չեղարկել գործող պատժամիջոցները եւ թույլ տալ, որ բանկերը գործեն սովորական ռեժիմով, որպեսզի բարեգործական կազմակերպությունները, կառավարությունը կարողանան իրենց աշխատակիցներին վճարել իրենց պահուստներից եւ միջազգային օգնության միջոցներից»,,-նշել է նա։