Phone-ում Apple App Store-ից դուրս ոչ պաշտոնական աղբյուրներից հավելվածների ներբեռնման թույլտվությունը «կվնասի» անվտանգության եւ գաղտնիության միջոցներին, հաղորդում է AP-ը:

Apple-ը հայտարարել է, որ այլ աղբյուրներից եւ կողմնակի խանութներից հավելվածների ներբեռնման թույլտվությունը մի գործընթաց է, որը հայտնի է որպես չհրապարակված ներբեռնում եւ «օգտագործողներին անվտանգության լուրջ ռիսկերի կենթարկի»:

«Վնասաբեր ծրագրերի մեծ քանակը եւ դրա հետեւանքով կողմնակի խանութների հավելվածների անվտանգության եւ գաղտնիության սպառնալիքները ցույց են տալիս, որ դրանք չունեն վնասաբեր հավելվածներ պարունակող ծրագրերը, գաղտնիությունը խախտող ծրագրերը, պատճենահանման ծրագրերը, անօրինական կամ անպատշաճ բովանդակությամբ եւ երեխաներին թիրախավորելու ոչ անվտանգ ծրագրերը համապատասխան ստուգման ենթարկելու ընթացակարգեր... Այժմ օգտվողները պատասխանատու են այն բանի համար, թե անվտանգ են արդյոք չհրապարակված հավելվածները, ինչը նույնիսկ մասնագետների համար շատ դժվար խնդիր է»:

Նոր փաստաթղթում, որը կոչվում է «Միլիոնավոր հավելվածների համար վստահելի էկոհամակարգի ստեղծում․ չհրապարակված հավելվածների ներբեռնման սպառնալիքների վերլուծություն», Apple-ը նախազգուշացնում է, որ վնասաբեր ծրագրերը եւ անվտանգության այլ սպառնալիքները շատ ավելի բարձր են այն հարթակներում, որոնք թույլ են տալիս ներբեռնել չհրապարակված ծրագրեր:

Դրանում հաստատվում է, թե անկախ ուսումնասիրությունը պարզել է, որ Google-ի Android սարքերում, որոնք թույլ են տալիս չհրապարակված ներբեռնումներ ունենալ, «15-47 անգամ ավելի շատ վնասաբեր հավելվածներ են եղել, քան iPhone-ներում»:

Դրանում ասվում է, որ կիբեռհանցագործները կարող են խաբեությամբ ստիպել օգտվողներին վնասակար ծրագիր ներբեռնել՝ ընդօրինակելով App Store-ի տեսքը կամ գովազդելով անվճար կամ ընդլայնված գործառույթներ: