Հայաստանում հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1589 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 276666 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1839622 վերջին մեկ օրում` 12522 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 18430 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 806-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 251330 անձ` վերջին մեկ օրում 754 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի, մահացածների թիվը 5675 է: