Ադրբեջանը նախատեսում է ավելացնել գազի մատակարարումները դեպի Թուրքիա եւ Եվրոպա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ Ռուսաստանի էներգետիկայի շաբաթվա շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք գազ ենք մատակարարում դեպի Թուրքիա եվրոպական ուղղությամբ։ «Հարավային գազային միջանցքով» նախատեսում ենք 16 մլրդ։  Ամբողջությամբ դա կլինի հաջորդ տարի, գազի արտահանումը Թուրքիա եւ Եվրոպա: Թուրքիային՝ 6 միլիարդ, իսկ Եվրոպային` 10 միլիարդ»,-ասել է նա։