Նորվեգիայի Խորհրդարանական ընտրություններում հաղթած Աշխատավորական կուսակցության (ԱԿ) առաջնորդ Յոնաս Գար Սթյորեն կզբաղեցնի երկրի վարչապետի պաշտոնը։ Այս մասին ասվում է երկրի կառավարության մամուլի ծառայության հինգշաբթի տարածած հաղորդագրությունում։
«Նորվեգիայի նոր կառավարությունը նշանակված է, այդ մասին որոշումն ուժի մեջ կմտնի ժամը 12.00-ից։ Վարչապետն է Յոնաս Գար Սթյորեն»,- ասված է հաղորդագրությունում։
Թե ինչպես կբաշխվեն մնացած նախարարական պաշտոնները՝ հայտնի կդառնա օրվա ընթացքում։
Ձախ կենտրոնամետ դաշինքը՝ ընդդիմադիր Աշխատավորական կուսակցության գկխավորությամբ, հաղթեց սեպտեմբերի 13-ի խորհրդարանական ընտրություններում, իսկ ԱԿ-ը ստացավ Նորվեգիայի կառավարությունը ձեւավորելու եւ առաջիկա չորս տարվա քաղաքականությունը որոշելու հնարավորություն։ Մինչ այդ 2013 թվականից թագավորությունը կառավարում էր աջ դաշինքը, որի ղեկավարն էր «Հյոյրե» պահպանողական կուսակցությունը՝ Էռնա Սուլբերգի գլխավորությամբ։