Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

«Ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձեւավորմանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը: