Ադրբեջանի հասարակությունը լցված է հայերի նկատմամբ ատելությամբ։ Այս մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանում լսումների ժամանակ ասել է Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Գրեթե բոլոր հայերը քրիստոնյա են, եւ Հայ Առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքների անկախ ճյուղ է եւ օգտագործում է իր սեփական այբուբենը: Եվ հենց իրենց հատուկ էթնիկ պատկանելության պատճառով են հայերը զգում ատելության եւ հալածանքների հետեւանքները: Նրանք նույնպես դարձան Ցեղասպանության զոհ: Ցավոք, սա շարունակվում է մինչ օրս: Միջազգային զինված հակամարտությունն անցյալ տարվա աշնանը, որը նախագահ Ալիեւը բացահայտորեն խոստովանեց, էթնիկ բռնության եւ ատելության այս շղթայի վերջին օղակն է: Ազգությամբ պայմանավորված ատելությունն այնքան տարածված է, որ դրանից տառապում է գրեթե ողջ ադրբեջանական հասարակությունը։ Սերնդեսերունդ սերմանում են վախ եւ ատելություն ամեն ինչի նկատմամբ, ինչ կապված է Հայաստանի հետ: Ուզում եմ ընդգծել, որ այն գործը, որը Հայաստանը փոխանցել է դատարանին գրեթե մեկ տարվա անհաջող բանակցություններից հետո գտնվում է ձեր իրավասության ներքո: Անհնար է գերագնահատել ժամանակավոր միջոցառումների վերաբերյալ ձեր որոշման կարեւորությունը եւ այն ազդեցությունը, որը կունենան այդ որոշումները»,-ասել է Կիրակոսյանը։