Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները պետք է միավորեն ջանքերը՝ համավարակի դեմ պայքարելու համար: Այս մասին հինգշաբթի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով նիստին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

«Կարծում եմ, որ մենք պետք է համախմբենք ջանքերը՝ համավարակը հաջողությամբ հաղթահարելու համար, համատեղ նախագծեր մշակենք գիտության եւ դեղագործության ոլորտում, անհրաժեշտության դեպքում համակարգենք սանիտարահամաճարակաբանական ռեժիմների հաստատմանն ուղղված գործողությունները»,- ասել է Տոկաեւը:

Ղազախստանի նախագահը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առաջարկել է նաեւ արագացնել բանակցային գործընթացները երրորդ երկրների հետ՝ համագործակցության զարգացման համար: