Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հանրահավաքի հետ կապված ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտի շարժը Ռուսթավելի պողոտայով՝ Հանրապետության հրապարակից դեպի Ազատության հրապարակ:

Ազատության հրապարակում ժամը 18:00-ին հանրահավաք է նախատեսված՝ ի պաշտպանություն Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու:

Փոխվում է նաեւ հասարակական տրանսպորտի ձեւը:

Թբիլիսիում «Միացյալ ազգային շարժման» հանրահավաքին կուսակցության աջակիցների շարասյուներ են ժամանել նաեւ մարզերից: