Եվրոպան կկարողանա դիմակայել Չինաստանի վերելքին միայն այն դեպքում, եթե խոսի միասնական ձայնով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ կոչ անելով ավելի մեծ միասնության հասնել ամբողջ մայրցամաքում, հայտնել է Reuters-ը:

«Թե Ինչպես կկարողանանք դիմակայել Չինաստանի տնտեսական, քաղաքական եւ ռազմական վերելքին, մեծախես կախված է նրանից, թե արդյո՞ք Եվրոպան իսկապես կխոսի մեկ միասնական ձայնով», - հայտարարել է Մերկելը: «Եվրոպան որքան միասնական է, այնքան ուժեղ է», - ասել է նա: